Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՂՀ ֆիննախի հաշվեհամարին է փոխանցվել 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7700 հազար եվրո և 13 մլն ռուբլի

ԼՂՀ ֆիննախի հաշվեհամարին է փոխանցվել 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7700 հազար եվրո և 13 մլն ռուբլի
12.04.2016 | 10:55

Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7700 հազար եվրո և 13 մլն ռուբլի: Հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի սպառազինմանը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը: Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարհանված բնակիչներն:
Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, որ օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածի չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը: Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբը շնորհակալություն է հայտնում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրում դադարեցնել սննդամթերքով օգնությունը: Հավաստիացնում ենք, որ կան անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարհանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Ֆինանսական հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են փոխանցում կատարել կից տրված հաշվեհամարներին:
Շտաբի աշխատանքների և ստացած աջակցության մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԼՂՀ կառավարության և ֆինանսների նախարարության կայքէջերում: Կատարած աշխատանքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվություն կհրապարակվի առաջիկայում:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ